Մեր մասին

Մեր մասին

ԴԻԱՍԵՐՎ ՍՊԸ-ն /ախտորոշիչ սարքավորումներ և ծառայությունների մատուցում/ մասնավոր կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996թ-ի նոյեմբերի 6-ին և զբաղվում է համաշխարհային արտադրության բժշկական սարքավորումների վաճառքով և ծառայությունների մատուցմամբ:

ԴԻԱՍԵՐՎ

Մեր արժեքները

Որակ - մենք ապահովում ենք բարձր որակ
Բարձրակարգ ծառայություն - մենք ստեղծվել ենք, որպեսզի մատուցենք ծառայություններ
Հասանելիություն - մենք միշտ պատրաստ ենք օգնել Ձեզ
Վստահություն և հարգանք - մենք հարգում ենք Ձեր կարծիքը և ստեղծում ենք վստահություն
Հաղորդակցություն - մենք միշտ պատրաստ ենք լսել Ձեզ և գտնել լուծումներ

Մեր նպատակն է`

տրամադրել մեր գործընկերներին բարձր որակի բժշկական սարքավորումներ և ծառայություններ

օգնել մեր գործընկերներին` իրականացնել իրենց նպատակները` առաջարկելով ծառայությունների լայն շրջանակ

հնարավորություն տալ բժշկական անձնակազմին աշխատանքային գործընթացը դարձնել ավելի հարմարավետ և դյուրին` ԴԻԱՍԵՐՎ-ի կողմից տրամադրած սարքավորումների միջոցով

Մեր անձնակազմը

Կազմակերպությունը ունի 12 աշխատողներ, որոնցից 5-ը աշխատում են հաճախորդների սպասարկաման բաժնում, իսկ 4-ը վաճառքի բաժնում: Նրանցից շատերը աշխատել են այս ոլորտում ավելի քան 30 տարի և այս խնդրի հետ առնչվել են և՛ Հայաստանի, և՛ Նախկին Սովետական Միության տարածաշրջանի հիվանդանոցներում:
Այս տարիների ընթացքում մեր ինժեներները մշտապես դասընթացների են մասնակցել բժշկական սարքավորումներ արտադրող խոշոր կազմակերպություններում և որակավորված են որպես մասնագետներ, ովքեր կարող են ճիշտ իրականացնել այդ սարքավորումների հետ կապված բոլոր գործընթացները:

Մեր առաքելությունը

Մեր նպատակն է հիմնել ամուր համագործակցություն մեր գործընկերների հետ, որպեսզի բժշկական սարքավորումների տեղադրումը դառնա ԴԻԱՍԵՐՎ-ի հետ համագործակցության սկիզբը:

Ծառայություններ

Բժշկական սարքավորումների վերանորոգումը ԴԻԱՍԵՐՎ-ի գործունեության բնագավառներից մեկն է:

Բժշկական սարքավորումների վերանորոգումը իրակացվում է մեր մասնագետների կողմից նորագույն տեխնոլոգիաներով:

Մենք կվերանորոգենք Ձեր բժշկական սարքավորումները և՛ երաշխիքային, և՛ ետերաշխիքային շրջանում:

Տեխնիկական խնդիրների դեպքում Դուք կարող եք խորհրդակցել մեր մասնագետների հետ մեր կայքում նշված հեռախոսահամարների միջոցով:

Մեր գործընկերները

Ներկայումս ԴԻԱՍԵՐՎ ՍՊԸ-ն հանդիսանում է բժշկական սարքավորումներ արտադրող հետևյալ կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

KARL STORZ GmbH & Co. KG

Գերմանիա

SCHILLER AG

Շվեյցարիա

STORZ MEDICAL AG

Շվեյցարիա

DMS

Ֆրանսիա

APELEM

Ֆրանսիա